Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՍՐՏՆԵՐԸ ԲՀԿ-Ի «ՄԻ՞Ս» Է ՈՒԶՈՒՄ

ՍՐՏՆԵՐԸ ԲՀԿ-Ի «ՄԻ՞Ս» Է ՈՒԶՈՒՄ
28.02.2012 | 00:00

Օրերս «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Ստեփան Մարգարյանը ԲՀԿ-ին սատարող հայտարարությամբ հանդես եկավ: Նույնանուն հայրենակցական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է ստացվում, որ «գործով» ՀՀԿ եք, իսկ «խոսքով»` ԲՀԿ: Թորոսյանը նախ նկատեց, որ հիմնադրամի դիրքորոշումը ոչ մի առնչություն չունի իր հետ, սակայն հետո, չգիտես ինչու, փորձեց պաշտպանել Մարգարյանին, թե վերջինս միայն համագործակցության մասին է հայտարարել, ոչ թե աջակցելու: Ըստ ջավախքցի պատգամավորի, առաջիկայում միությունը համագումար կանի և իրենց տեսակետը հստակ կարտահայտի: Փաստորեն, չի՞ բացառվում, որ այլ կուսակցության սատարեք` հարցրինք: «ՀՀԿ-ի հետ 5 տարի արդյունավետ համագործակցել ենք, մնացածը կերևա քննարկումների ժամանակ»,- «ո՛չ նալին, ո՛չ մեխին» սկզբունքով շեշտեց ՀՀԿ-ի ցուցակով խորհրդարան մտած Շիրակ Թորոսյանը:
Որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ում ջավախահայերի այս թևի հետ կապված «ոչ բարի» լուրերի հետևանքով է, որ վերջիններիս սիրտը հանկարծ ԲՀԿ-ի «միս» է ուզել: Տեսնենք` ԲՀԿ-ն ինչո՞վ «կկերակրի» նրանց:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ